ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՇՏԱԴԱ»-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ավելի քան 125 տարի շարունակ հետամուտ է իր առաքելությանը՝ «Հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ վստահելի հարաբերություններ կառուցելով գործընկերների և սպառողների հետ»: «ՇՏԱԴԱ»-ի գործունեության հիմնական ոլորտներն են սպառողների առողջության պահպանման (CHC) հատվածի արտադրանքը, ջեներիկ դեղերը և մասնագիտացված դեղամիջոցները (ներառյալ կենսահամանման դեղապատրաստուկները): «ՇՏԱԴԱ»-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի 120 երկրներում:
2022 թվականին ԱՊՀ երկրների տարածաշրջանը դարձավ անկախ ձեռնարկատիրական միավոր և վերանվանվեց «ՇՏԱԴԱ Եվրասիա»՝ որն անմիջականորեն ենթարկվում է Գերմանիայում գտնվող գլխավոր գրասենյակին։ Տարածաշրջանում ներկայացված է 11 երկիր՝ Ղազախստան, Ուզբեկստան, Բելառուս, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան, Հայաստան, Մոնղոլիա, Տաջիկստան, Թուրքմենստան։
«ՇՏԱԴԱ Եվրասիա»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ալմաթիում, Ղազաստան: Ընկերությունը նաև «STADA Arzneimittel AG» իրավաբանական անձինք է գրանցել տարածաշրջանի երկրների մեծ մասում: 2023 թվականի ապրիլի 1-ից «ՇՏԱԴԱ»-ն տարածաշրջանում ներկայացնում է «Սանոֆի» ընկերության առանց դեղատոմսերի դեղամիջոցների պորտֆելը:
ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ
Մարդկանց առողջության և բարեկեցության մասին հոգալը մեր ընկերության հիմնական առաջնահերթությունն է: Անկախ նրանից՝ դուք հիվանդ եք, խնամող, թե բուժաշխատող, կարևոր է հաղորդել «Շտադա»-ի արտադրանքի հետ կապված անբարենպաստ ազղեցությունների մասին: Ձեր տրամադրած տեղեկատվությունն օգնում է ապահովել մեր արտադրանքի և հիվանդների անվտանգությունը: Խնդրում ենք «Շտադա» դեղամիջոցների անբարենպաստ ազդեցությունների բոլոր դեպքերը հաղորդել հետևյալ կոնտակտային տվյալներով.