ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ որպես վստահելի գործընկեր


«ՇՏԱԴԱ»-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ավելի քան 125 տարի շարունակ հետամուտ է մարդկանց առողջության մասին հոգ տանելու իր առաքելությանը՝ որպես վստահելի գործընկեր: «ՇՏԱԴԱ»-ն ձգտում է ապահովել, որպեսզի ընկերության կողմից արտադրված դեղամիջոցները լինեն մասնագետների և սպառողների վստահ ընտրությունն այն բոլոր երկրներում, որտեղ ընկերությունը ներկայացված է:


«ՇՏԱԴԱ»-ի ձեռնարկատիրական գործունեության հիմնական ոլորտներն են սպառողների առողջության պահպանման հատվածը (առանց դեղատոմսի դեղամիջոցներ, սննդային հավելումներ, կոսմետիկա, բժշկական սարքեր) և ջեներիկ դեղեր, ներառյալ մասնագիտացված դեղամիջոցները: Ընկերությունն առաջնահերթ ուշադրություն է դարձնում արտադրանքի որակին. ընկերության սեփական և պայմանագրային արտադրամասերն ամբողջ աշխարհում գործում են որակի միջազգային միասնական չափանիշներին (GMP) համապատասխան:

Մեր արժեքները

Ընդհանուր արժեքները մեզ թույլ են տալիս իրագործել հավակնոտ նպատակներ՝ երկարաժամկետ հեռանկարում ապահովելով «ՇՏԱԴԱ»-ի աճն ու հաջողությունը:

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (Integrity)
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ (Integrity)

Մեզնից յուրաքանչյուրը գործում է կորպորատիվ և ընդհանուր ընդունված էթիկական չափանիշներին համապատասխան: Մեր գործունեությունը հիմնված է խոսքի ազատության և միմյանց նկատմամբ հարգանքի վրա:

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ (Entrepreneurship)
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ (Entrepreneurship)

Մեզնից յուրաքանչյուրը ներմուծում է նոր գաղափարներ և լուծումներ, նպաստում ընկերության աճին և զարգացմանը:

ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ (Agility)
ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ (Agility)

Մեզնից յուրաքանչյուրը փոփոխությունների առաջնորդ է։ Ճկունությունն ու վճռականությունը մեր զարգացման և հաջողության ուղու հիմքն են:

ՄԵԿ «ՇՏԱԴԱ»
ՄԵԿ «ՇՏԱԴԱ»

Մենք գործում ենք ընկերության ընդհանուր շահերից ելնելով, «ՇՏԱԴԱ»-ի հաջողությունն ավելի կարևոր է, քան առանձին գործառույթների և բաժինների շահերը: