<link rel="stylesheet" href="/css/modules/static-nojs.css">
STADA-ի թիմեր, արտադրություն, լաբորատորիաներ և միջոցառումներ

STADA Armenia

Ընկերության մասին

Հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ որպես վստահելի գործընկեր

«ՇՏԱԴԱ»-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ավելի քան 130 տարի շարունակ հետամուտ է իր առաքելությանը՝ «Հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ վստահելի հարաբերություններ կառուցելով գործընկերների և սպառողների հետ»: «ՇՏԱԴԱ»-ի գործունեության հիմնական ոլորտներն են սպառողների առողջության պահպանման (CHC) հատվածի արտադրանքը, ջեներիկ դեղերը և մասնագիտացված դեղամիջոցները (ներառյալ կենսահամանման դեղապատրաստուկները): «ՇՏԱԴԱ»-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի 100 երկրներում:

2022 թվականին ԱՊՀ երկրների տարածաշրջանը դարձավ անկախ ձեռնարկատիրական միավոր և վերանվանվեց «ՇՏԱԴԱ Եվրասիա»՝ որն անմիջականորեն ենթարկվում է Գերմանիայում գտնվող գլխավոր գրասենյակին։ Տարածաշրջանում ներկայացված է 11 երկիր՝ Ղազախստան, Ուզբեկստան, Բելառուս, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան, Հայաստան, Մոնղոլիա, Տաջիկստան, Թուրքմենստան։

«ՇՏԱԴԱ Եվրասիա»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Ալմաթիում, Ղազաստան: Ընկերությունը նաև «STADA Arzneimittel AG» իրավաբանական անձինք է գրանցել տարածաշրջանի երկրների մեծ մասում: 2023 թվականի ապրիլի 1-ից «ՇՏԱԴԱ»-ն տարածաշրջանում ներկայացնում է «Սանոֆի» ընկերության առանց դեղատոմսերի դեղամիջոցների պորտֆելը:

Պացիենտների անվտանգություն

ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց առողջության և բարեկեցության մասին հոգալը մեր ընկերության հիմնական առաջնահերթությունն է: Անկախ նրանից՝ դուք հիվանդ եք, խնամող, թե բուժաշխատող, կարևոր է հաղորդել «Շտադա»-ի արտադրանքի հետ կապված անբարենպաստ ազղեցությունների մասին: Ձեր տրամադրած տեղեկատվությունն օգնում է ապահովել մեր արտադրանքի և հիվանդների անվտանգությունը:

Խնդրում ենք «Շտադա» դեղամիջոցների անբարենպաստ ազդեցությունների բոլոր դեպքերը հաղորդել հետևյալ կոնտակտային տվյալներով. pveurasia@stada.kz

Պատասխանատու բիզնես

ԿՈՄՊԼԱԵՆՍ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ)

Մեր ընկերությունը ձգտում է լավագույնը լինել ամեն հարցում, ներառյալ էթիկական գործարար վարքագիծը և համապատասխանությունը: Հետևելով մեր առաքելությանը` մենք գիտակցում ենք սպառողների հանդեպ մեր պատասխանատվությունը և, հետևաբար, փոխզիջման չենք գնում ազնիվ և բարեխիղճ աշխատանքին առնչվող հարցերում:

Մենք խստորեն առաջնորդվում ենք օրենսդրության պահանջներով և մեր արժեքներով, որոնք ամրագրված են Վարքագծի կանոնագրքում: Էթիկական և պատասխանատու գործարար վարքագիծը մեր կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն է, որը հիմք է հանդիսանում մեր ընկերության նկատմամբ վստահության ձևավորման համար:

Speak Up

Հայտնել անօրինական վարքի մասին

Անիրավաչափ վարքագծի նմանատիպ միջադեպերի մասին տեղյակ լինելու դեպքում, խնդրում ենք գրել մեզ eurasia_compliance@stada.kz հասցեով կամ Պորտալում՝ անմիջականորեն լրացրեք հայտը՝ անցնելով հղմամբ:

«ՇՏԱԴԱ» ընկերությունների խումբը երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

Բացել Speak Up պորտալը

«Speak up» պորտալ և Եվրասիայի Կոմպլաենսի ու էթիկայի խմբի ընդհանուր փոստարկղ

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից՝ ընկերությունում է աշխատում, թե ոչ, պետք է հնարավորություն ունենա հաղորդել ընկերության անձնակազմի, գործընկերների, մատակարարների և կապալառուների կողմից ոչ էթիկական կամ անիրավաչափ վարքագծի միջադեպերի մասին:

Այդ նպատակով «ՇՏԱԴԱ» ընկերությունների խմբում ներդրվել է տեղեկատվական համակարգ՝ «Speak up» պորտալը, ինչպես նաև Եվրասիայի համապատասխանության և Էթիկայի խմբի ընդհանուր փոստարկղը (էլ.փոստը)․ այս գործիքները ցանկացած անձի թույլ են տալիս հաղորդագրություններ ուղարկել համապատասխանության նորմերի և պահանջների չկատարման դեպքերի և փաստերի, մասնավորապես, ի թիվս այլոց.

  1. 01խարդախության,
  2. 02կոռուպցիայի,
  3. 03մրցակցության պաշտպանության ոլորտում (հակամենաշնորհային պահանջների) խախտումների,
  4. 04շահերի բախման մասին։
eurasia_compliance@stada.kz

Կոմպլաենսի և էթիկայի խմբի էլեկտրոնային հասցեով՝ eurasia_compliance@stada.kz, կարող եք ուղարկել համատեղ աշխատանքի բարելավման վերաբերյալ ցանկացած հարց և առաջարկ՝ հօգուտ հիվանդների և սպառողների:

compliance@stada.de

ԿԱՊ.

ՀՀ, 0025, Երևան, Մյասնիկյան 38/5, Մոստ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ yerevan@stada.am

STADA-ի կայքերում կարող են օգտագործվել կայքի աշխատանքի համար ոչ պարտադիր cookie ֆայլեր։ Դրանք օգնում են հասկանալ, թե ինչպես են օգտագործվում կայքերը, և բարելավել ծառայությունները՝ առանց առանձին այցելուներին նույնականացնելու։ Այցելության մասին տեղեկությունը կարող է փոխանցվել STADA Arzneimittel AG խմբի այլ ընկերություններին։ Cookie ֆայլերը ջնջելու կամ կառավարելու մասին տեղեկությունը հասանելի է այստեղ՝

aboutcookies.org