STADA Armenia
STADA-ն և Church & Dwight-ը համաձայնագիր են ստորագրել Եվրասիայի երկրներում առողջապահական սպառողական ապրանքանիշերի թողարկման վերաբերյալ
STADA-ն ներկայացնում է Church & Dwight ընկերության CHC և FMCG բրենդները եվրասիական տարածաշրջանի ինը երկրներում։ Տարածաշրջանի առաջին երկիրը դարձավ Վրաստանը, որտեղ HERO և TROJAN ապրանքատեսակները վաճառքում հասանելի են 2026 թվականի ապրիլի 1-ից։
Հավատարիմ մնալով հուսալի գործընկեր լինելու իր կոչմանը՝ STADA-ն զգալիորեն ամրապնդում է սպառողական առողջապահական ապրանքանիշերի իր պորտֆելը Եվրասիական տարածաշրջանում այնպիսի հայտնի բրենդներով, ինչպիսիք են Hero-ն, Trojan-ը և Batiste-ը:
Կուանիշ Օսպանով, STADA-ի Եվրասիական տարածաշրջանի փոխնախագահ. «Church & Dwight-ի հետ համաձայնագիրը ևս մեկ ապացույց է, որ STADA Eurasia-ն նախընտրելի գործընկեր է: Մենք հավատում ենք Եվրասիայի շուկաներին և տեսնում ենք հսկայական ներուժ CHC ուղղության հետագա աճի համար»:.
Ալմաթի, 20 ապրիլի, 2026 թվական – STADA-ն ամրապնդում է իր ներկայությունը Եվրասիայում՝ ռազմավարական համաձայնագիր կնքելով Church & Dwight (C&D) ընկերության հետ, որը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի պորտֆելի սեփականատերը: Համաձայնագրի շրջանակներում STADA-ն ստանձնում է C&D-ի մի շարք հանրահայտ սպառողական բրենդների թողարկման, աջակցման և բաշխման պարտավորությունները Եվրասիական տարածաշրջանի ինը երկրներում։ Առաջին երկիրը, որտեղ STADA-ն ներկայացրել է C&D-ի արտադրանքը, դարձավ Վրաստանը: Համաձայնագրի մեջ ներառված մյուս երկրներում C&D արտադրանքը կհայտնվի 2026 թվականի ընթացքում:
Համաձայնագիրը ներառում է վեց հայտնի բրենդներ: Դրանցից հիմնականներն են՝ Batiste-ը (չոր շամպուն), Hero-ն (ակնեի դեմ պայքարի կպչուն պատչեր) և Trojan-ը (պահպանակներ): Այս հանրահայտ ապրանքանիշերը հիանալիորեն կլրացնեն STADA ընկերության CHC տեղական պորտֆելը և կուժեղացնեն դրա առաջարկը սպառողական առողջապահության ոլորտում:
STADA-ի պատասխանատվության գոտին ներառում է տեղական մարքեթինգը և արտադրանքի առաջմղումը ավանդական դեղատների, ռիթեյլի և վաճառքի առցանց ուղիների միջոցով:
«Church & Dwight-ի հետ համաձայնագիրը ևս մեկ ապացույց է այն բանի, որ STADA Eurasia-ն հանդիսանում է նախընտրելի գործընկեր: Ես հատկապես հպարտ եմ, որ հենց Եվրասիայի մեր ստորաբաժանումն է STADA-ի բոլոր շուկաների շարքում առաջինը ներկայացնում C&D բրենդները: Մենք հավատում ենք եվրասիական շուկաների ներուժին և մեծ հնարավորություններ ենք տեսնում CHC սեգմենտի հետագա զարգացման համար»,- նշել է STADA ընկերության Եվրասիա տարաշածրջանի փոխնախագահ Կուանիշ Օսպանովը:
Church & Dwight-ի տարածաշրջանային տնօրեն Քրիստոս Գյուրասը նշել է.
«Մենք ուրախ ենք ներկայացնել մեր պաշտամունքային բրենդները Եվրասիայի երկրների նոր սպառողներին՝ STADA ընկերության հետ գործընկերության շնորհիվ: Մենք վստահ ենք, որ STADA-ն հաջողությամբ կիրականացնի մեր առաջատար ապրանքանիշերի մուտքն այս հեռանկարային և դինամիկ շուկա»:
Նախատեսվում է նաև, որ ապագայում համաձայնագիրը կարող է համալրվել Church & Dwight-ի այլ գոյություն ունեցող և նոր բրենդներով:
STADA ընկերության մասին
STADA Arzneimittel AG-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանիայի Բադ Վիլբել քաղաքում, իրականացնում է ռազմավարություն՝ հիմնված երեք հիմնական ուղղությունների վրա՝ սպառողական առողջապահության ապրանքներ (Consumer Healthcare), ջեներիկներ և մասնագիտացված դեղագործական պատրաստուկներ: Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: 2025 ֆինանսական տարում STADA-ն հասել է 4,3 միլիարդ եվրո խմբային ճշգրտված հասույթի և 961 միլիոն եվրո հաստատուն արժույթով ճշգրտված շահույթի՝ նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության և ամորտիզացիայի հաշվարկումը (adj. cc EBITDA): 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում կազմել է 11 749 մարդ:
Church & Dwight ընկերության մասին
Church & Dwight Co., Inc.-ը (NYSE: CHD), որը հիմնադրվել է 1846 թվականին և որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Յուինգ քաղաքում, հանդիսանում է 6,1 միլիարդ ԱՄՆ դոլարի վաճառքի ծավալ ունեցող ընկերություն և ընդգրկված է S&P 500 ինդեքսում: Ընկերությունն արտադրում և վաճառում է անձնական խնամքի միջոցների, կենցաղային քիմիայի և մասնագիտացված արտադրանքի լայն տեսականի այնպիսի ճանաչված ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են՝ ARM & HAMMER®, TROJAN®, OXICLEAN®, FIRST RESPONSE®, NAIR®, ORAJEL®, BATISTE®, WATERPIK®, ZICAM®, THERABREATH/THE BREATH CO® և HERO®:
