31.03.2026
CapVest-ը ավարտել է STADA-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռքբերումը:
Բադ-Ֆիլբել, Գերմանիա / Լոնդոն, Մեծ Բրիտանիա — 31 մարտի 2026 թվական — CapVest Partners LLP («CapVest») ներդրումային ընկերությունը հայտարարել է STADA Arzneimittel AG-ի («STADA» կամ «Ընկերություն»)՝ առողջապահության և դեղագործության ոլորտի և առաջատար միջազգային ընկերություններից մեկի, որը մասնագիտացած է սպառողական առողջապահության, ջեներիկների և մասնագիտացված դեղամիջոցների ոլորտներում, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռքբերման գործարքի ավարտի մասին։
Հիմնվելով 2025 թվականի ուժեղ արդյունքների վրա՝ գործարքի ավարտը թույլ կտա CapVest-ի և STADA-ի թիմերին համատեղ իրականացնել ընկերության գլոբալ աճի արագացման հավակնոտ ծրագրերը, ինչպես նաև կապիտալն ուղղել օրգանական աճի զարգացմանը և նոր ռազմավարական ձեռքբերումներին:
Ներկայումս STADA-ում աշխատում է շուրջ 12,000 աշխատակից ամբողջ աշխարհում: Ընկերությունն իրենից ներկայացնում է առողջապահության ոլորտի առաջատար դիվերսիֆիկացված գլոբալ հարթակներից մեկը, որի ռազմավարական ուղղվածությունն է սպառողական առողջապահությունը, ջեներիկները և մասնագիտացված դեղամիջոցները: Վերջերս STADA-ն հայտնել է 4,3 միլիարդ եվրոյի չափով ռեկորդային հասույթի (նախորդ տարվա համեմատ 6% աճ) և ճշգրտված EBITDA-ի պատմական առավելագույն ցուցանիշի՝ ֆինանսական տարվա համար 961 միլիոն եվրոյի մասին:
STADA-ի գլխավոր տնօրեն Փիթեր Գոլդշմիդտը նշել է.
«Մենք ուրախ ենք գործարքի ավարտի համար: Առողջապահության ոլորտում CapVest-ի խորը փորձառությունը, ինչպես նաև մեր աճի հավակնոտ ծրագրերին աջակցելու նրանց հանձնառությունը կարևոր առավելություն կդառնան մեր ռազմավարական խնդիրների իրականացման ճանապարհին»:
CapVest-ի գործընկեր Մեթ Ֆարջին հավելել է.
«Մինչ մենք աշխատում էինք գործարքի ավարտի ուղղությամբ, STADA-ի թիմը շարունակում էր վստահ աճ ցուցադրել հիմնական տարածաշրջաններում և ուղղություններում՝ սպառողական առողջապահության, ջեներիկների, բիոսիմիլյարների և նորարարական դեղամիջոցների ոլորտներում: Մենք ուրախ ենք, որ այժմ կարող ենք ակտիվորեն համատեղ աշխատել մեր համատեղ հավակնոտ ծրագրերի իրականացման շուրջ»:
Գործարքն ավարտվել է բոլոր անհրաժեշտ կարգավորող թույլտվությունները ստանալուց և ստանդարտ փակման պայմանները կատարելուց հետո:
Կարևոր տեղեկություն
Սույն հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը չի հանդիսանում և չպետք է դիտարկվի որպես շահույթի կանխատեսում կամ գնահատական որևէ ժամանակաշրջանի համար, ինչպես նաև չպետք է օգտագործվի որպես ուղեցույց STADA-ի ապագա գործունեության արդյունքների գնահատման համար: Սույն հաղորդագրությունը կարող է պարունակել կանխատեսող բնույթի հայտարարություններ, որոնք կապված են զգալի ռիսկերի և անորոշությունների հետ: Բոլոր հայտարարությունները, բացառությամբ փաստացի տվյալների, ներառյալ, ի թիվս այլոց, հայտարարությունները STADA-ի ապագա ֆինանսական դրության, ռիսկերի և անորոշությունների, ռազմավարության, կապիտալ ծախսերի, կանխատեսվող ծախսերի, ընկերության ծրագրերի և նպատակների վերաբերյալ, կարող են համարվել կանխատեսող բնույթի հայտարարություններ:
«Համարել», «ակնկալել», «ենթադրել», «կարող է», «ծրագրել», «մտադիր լինել», «կլինի», «պետք է», «գնահատել», «ռիսկ» և նմանատիպ այլ արտահայտություններն օգտագործվում են նման հայտարարությունները մատնանշելու համար: Իրենց բնույթով դրանք կապված են հայտնի և անհայտ ռիսկերի ու անորոշությունների հետ, քանի որ վերաբերում են ապագա իրադարձություններին և կախված են հանգամանքներից, որոնք կարող են տեղի ունենալ կամ չունենալ:
Կանխատեսող բնույթի հայտարարությունները չեն հանդիսանում ապագա արդյունքների երաշխիք, և դրանց վրա չպետք է չափազանց հույս դնել: STADA-ն պարտավորություն չի ստանձնում թարմացնել նման հայտարարությունները նոր տեղեկատվության ի հայտ գալու, ապագա իրադարձությունների կամ այլ հանգամանքների հետ կապված: Ոչ մի երաշխիք չի տրվում կանխատեսումների, թիրախային ցուցանիշների և գնահատականների իրականացման կամ հիմնավորվածության վերաբերյալ:
Սույն հաղորդագրությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում արժեթղթերի թողարկման ազդագիր, վաճառքի առաջարկ կամ որևէ իրավասության մեջ արժեթղթեր գնելու հրավեր: STADA-ի կայքի և ցանկացած կապակցված կայքերի բովանդակությունը սույն հաղորդագրության մաս չի կազմում:
Սույն հաղորդագրության տարածումը կարող է սահմանափակված լինել օրենսդրությամբ. դրա նկատամամբ մուտքի հասանելիություն ստացած անձինք պարտավոր են ինքնուրույն ծանոթանալ նման սահմանափակումներին և պահպանել դրանք: Չպահպանումը կարող է դիտարկվել որպես արժեթղթերի մասին օրենսդրության խախտում: Սույն հաղորդագրության շրջանակներում դրամական միջոցներ կամ այլ ակտիվներ չեն պահանջվում և չեն ընդունվում:
Սույն հաղորդագրությունը պարունակում է տեղեկատվություն, որը մինչև դրա բացահայտումը կարող էր համարվել ինսայդերական՝ համաձայն 2014 թվականի ապրիլի 16-ի (ԵՄ) № 596/2014 Կանոնակարգի:
CapVest-ի մասին
CapVest Partners LLP-ն մասնավոր կապիտալի (private equity) ոլորտի առաջատար միջազգային ներդրումային ընկերություն է, որը համագործակցում է հիմնական ապրանքներ և ծառայություններ մատուցող հավակնոտ ընկերությունների հետ՝ նրանց բիզնեսի վերափոխման նպատակով:
Ընկերությունն իրականացնում է ակտիվ և երկարաժամկետ ներդրումներ՝ ցուցադրելով կայուն արդյունքներ ղեկավարության հետ սերտ փոխգործակցության, ինչպես նաև օրգանական աճի և M&A (միաձուլումների և կլանումների) գործարքների միջոցով պորտֆելային ընկերությունների մասշտաբավորման շնորհիվ: Հիմնական ոլորտներն են՝ առողջապահությունը, լայն սպառման ապրանքները և կենսականորեն կարևոր ծառայությունները:
STADA Arzneimittel AG-ի մասին
«STADA Arzneimittel AG»-ն դեղագործական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Բադ Ֆիլբելում (Գերմանիա): Այն իրականացնում է երեք ուղղություններով ռազմավարություն՝ սպառողական առողջապահություն, ջեներիկներ և մասնագիտացված դեղամիջոցներ: Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում:
2025 ֆինանսական տարվա արդյունքներով խմբի հասույթը կազմել է 4,296 միլիոն եվրո, իսկ ճշգրտված EBITDA-ն (հաստատուն արժույթով)՝ 960 միլիոն եվրո: 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունն ամբողջ աշխարհում ունեցել է 11,670 աշխատակից: