29.09.2023

Երկրի ղեկավարը հանդիպել է «ՇՏԱԴԱ գրուպ»-ի փոխնախագահ Քրիստոս Գալիսի հետ

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ «ՇՏԱԴԱ»-ն Ղազախստանի շուկայի երեք առաջատարներից մեկն է սպառողների առողջության պահպանման արտադրանքի հատվածում։ Նրա խոսքերով, հաջող և հարաճուն զարգացող համագործակցության վառ օրինակ է Ալմաթիում ընկերության գրասենյակի բացումը։


Նախագահն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ղազախստանում ակտիվ աշխատանքներ են տարվում կենսատեխնոլոգիական կլաստերի ստեղծման ուղղությամբ։


Երկրի ղեկավարի խոսքերով, «ՇՏԱԴԱ»-ի համար լայն հնարավորություններ են բացվում հետազոտությունների և արտադրության ոլորտում «QazBioPharm» ազգային հոլդինգի հետ ջանքերը միավորելու առումով։


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գերմանական ընկերությանը հրավիրել է համատեղ հետազոտություններ և մշակումներ իրականացնել, արտադրություն կազմակերպել, փորձի փոխանակում կատարել և բարձրացնել մասնագետների որակավորումը։


Քրիստոս Գալիսն, իր հերթին, շահագրգռություն է դրսևորել համագործակցության խորացման հարցում և ընդգծել ընկերության պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու Ղազախստանում բժշկական նախագծերում և ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։


«ՇՏԱԴԱ»-ն հանդիսանում է բարձրորակ դեղամիջոցների առաջատար արտադրողներից մեկը։ Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է աշխարհի 120 երկրներում։