16.02.2026
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԼՄԱԹԻ, 16 փետրվարի, 2026 թ. – STADA (ՇՏԱԴԱ)միջազգայինդեղագործականընկերությունըհայտարարումէ «Եվրասիա» տարածաշրջանայինստորաբաժանմաննորղեկավարինշանակմանմասին։ STADA Eurasia-իփոխնախագահիպաշտոնըստանձնելէ ԿուանիշՕսպանովը, ովայդպաշտոնումփոխարինումէԱրմինասՄացևիչուսին՝վերջինիսավելիքանհնգամյաարդյունավետգործունեությունիցհետո։
Կուանիշ Օսպանովն ունի ղեկավարման զգալի փորձ միջազգային առաջատար դեղագործական ընկերություններում, ինչպիսիք են Sanofi-ն և Haleon-ը։ Նա ավարտել է Ղազախստանի տնտեսագիտական համալսարանը՝ «Էկոնոմիկա և ֆինանսներ» մասնագիտությամբ, ինչպես նաև՝ «Rochester Institute of Technology» համալսարանի բակալավրի աստիճանը «Մենեջմենթ և բիզնես» որակավորմամբ։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում STADA-ն զարգացման տպավորիչ ուղի է անցել տարածաշրջանում: Ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ և բազմապատկել այս ժառանգությունը: STADA-ի պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի Եվրասիան շարունակի մնալ առանցքային տարածաշրջաններից մեկը, որն ապահովում է ընկերության կայուն աճը գալիք տարիների ընթացքում՝ հոգ տանելով մարդկանց առողջության մասին և մնալով առողջապահական համակարգի հուսալի գործընկեր», - նշել է Կուանիշը։
Որպես տարածաշրջանային ղեկավար՝ պրն․ Օսպանովի առաջնահերթություններն են լինելու ընկերության դիրքերի հետագա ամրապնդումը սպառողական առողջապահության (CHC) և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների (OTC) շուկաներում, ինչպես նաև ջեներիկների ու մասնագիտացված դեղամիջոցների, այդ թվում՝ բիոսիմիլյարների ուղղությունների ընդլայնումը։
STADA-ն իր երախտագիտությունն է հայտնում Արմինաս Մացևիչուսին՝ 2023-2025 թթ. ժամանակահատվածում բիզնեսի ծավալների փաստացի կրկնապատկման և Եվրասիական տարածաշրջանում ընկերության կայուն վերելքն ապահովելու համար։
STADA(ՇՏԱԴԱ)-ի մասին
STADA(ՇՏԱԴԱ)-ն ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող միջազգային դեղագործական ընկերություն է, որի գործունեության առանցքում մարդկանց առողջության պահպանումն է։ Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի 120 երկրներում։
2022 թվականից ԱՊՀ երկրների ստորաբաժանումը վերակազմավորվել է որպես ինքնուրույն «Եվրասիա» բիզնես միավորի՝ Ալմաթիում տեղակայված գլխամասային գրասենյակով և ուղղակի ենթակայությամբ` Գերմանիայի գլխամասային գրասենյակին։
2023 թվականի ապրիլի 1-ից STADA-ն «Եվրասիա» տարածաշրջանում հանդիսանում է Sanofi ընկերության առանց դեղատոմսի բաց թողնվող (OTC) դեղամիջոցների պորտֆելի պաշտոնական ներկայացուցիչը: Ներկայումս ՇՏԱԴԱ «Եվրասիա» տարածաշրջանային ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից։