04.10.2023

«ՇՏԱԴԱ Եվրասիա»-ն մրցանակ է ստացել «Eurasian Pharma Awards» մրցանակաբաշխությունում

Եվրասիական դեղագործական գագաթաժողովի շրջանակներում անցկացվել է մրցանակաբաշխություն, որը նշանակալի իրադարձություն էր Եվրասիայի տարածաշրջանի դեղագործական ոլորտի դերակատարների համար։


«Eurasian Pharma Awards» մրցանակաբաշխությունն ուշագրավ միջոցառում է, որը համախմբում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների դեղագործության ոլորտի առաջատար ընկերություններին և մասնագետներին: Մրցույթն անցկացվում է ամեն տարի 16 եզակի անվանակարգերում, որոնք արտացոլում են ոլորտի բազմազանությունն ու նորարարությունը։


Մրցանակը մրցույթի կազմակերպիչներից ստացել է «ՇՏԱԴԱ Եվրասիա»-ի փոխնախագահ Արմինաս Մացևիչուսը։ ««Սանոֆի»-ի արտադրանքը Եվրասիայում «ՇՏԱԴԱ»-ի պորտֆելին միացնելուց հետո ընկերությանը հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր առանց այն էլ ամուր դիրքերը սպառողների առողջության պահպանման հատվածում (Consumer Healthcare) և նախատեսում է հետագայում զարգացնել այդ ոլորտներն ինչպես ներդրումների, այնպես էլ, հնարավոր է, այնպիսի գործընկերների ներգրավման միջոցով, ինչպիսին «Սանոֆի»-ն է»,- նշել է բանախոսը։


2022 թվականին «ՇՏԱԴԱ»-ն և «Սանոֆի»-ն համաձայնագիր են կնքել սպառողների առողջության պահպանման հատվածի արտադրանքի պորտֆելը եվրասիական մի շարք երկրներում բաշխելու վերաբերյալ։ Համաձայնագրի շրջանակում «ՇՏԱԴԱ»-ն 2023 թվականի ապրիլի 1-ից Եվրասիայի տարածաշրջանի 10 երկրներում իրականացնում է սպառողների առողջության պահպանման ոլորտի հայտնի ապրանքանիշերից բաղկացած «Սանոֆի» ընկերության դեղամիջոցների պորտֆելի բաշխում, ինչպես նաև տրամադրում շուկայավարման հարցերով աջակցություն:


Համաձայնագրում ներառված են Եվրասիայի երկրների շուկաներում իրենց դրականորեն հանձնարարած 19 ապրանքներ, որոնց վստահում են ապրանքանիշի վերաբերյալ գիտելիքների բարձր ցուցանիշներ ունեցող և շատ դեպքերում շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող սպառողները։