
Magne B6 քիդս
Magne B6-ը ուժեղացնում է ձեր ներքին ուժն ու հոգեկան առողջությունը
Բարելավում է կոնցենտրացիան
Պաշտպանում է երեխաների նյարդային համակարգը
Բարելավում է քնի որակը

Մագնե B6 Քիդս-ը կենսաբանական ակտիվ հավելում է՝ հաստատված մագնեզիումի և B6 վիտամինի համադրությամբ։ Այն պարունակում է օրգանական մագնեզիումի ցիտրատ, որը արդյունավետ կերպով լրացնում է մագնեզիումի պահանջը, իսկ B6 վիտամինը նպաստում է դրա ավելի լավ յուրացմանը օրգանիզմում։ Մագնե B6 Քիդս-ը օգնում է պահպանել․
Նյարդային համակարգի նորմալ գործունեությունը
Մտավոր գործունեությունը, ներառյալ հիշողությունը և կոնցենտրացիան
Էներգիայի առողջ փոխանակումը
Նվազեցնել հոգնածության զգացողությունը և հյուծվածությունը
ներդիր թերթիկ

4-10 տարեկաններին՝ օրական 1 հաբ

10 տարեկանից բարձր՝ օրական 2 հաբ

Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժիշկի հետ

Հարամարավետ օգտագործման ձև մշակված մասնավորապես 4 տարեկանից բարձր երեխաների համար
ավելին իմանալու համար

Ո՞րն է մագնեզիումի օգուտը երեխաների համար
Մագնեզիումը օրգանիզմի գործառույթների համար ամենակարևոր սննդարար նյութերից է։ Մասնակցում է 600-ից ավելի ֆերմենտային պրոցեսների, որոնք կարգավորում են օրգանիզմի տարբեր բիոքիմիական ռեակցիաները՝ ներառյալ սպիտակուցների սինթեզը, մկանային և նյարդային համակարգի աշխատանքը։ Ինչպես նաև օգնում է պահպանել ոսկրերի խտությունը։

Որն է վիտամին B6-ի դերը մագնեզիումի հետ համատեղ:
Վիտամին B6 (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) ջրում լուծվող վիտամին է։ Այն բարելավում է մագնեզիումի ներծծումը և մեծացնում դրա կոնցենտրացիան հյուսվածքներում և միջբջջային տարածքում։ Վիտամին B6-ը նաև օգնում է նվազեցնել հոգնածության և հյուծվածության զգացողությունը, ապահովել նորմալ էներգետիկ նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և հոգեկան վիճակի կարգավորումը։

Որն է երեխաների համար մագնեզիումի առաջարկվող օրական ընդունումը:
Համաձայն EFSA-ի (Եվրոպական Սննդամթերքի Անվտանգության Գործակալություն) տվյալների, 4-6 տարեկան երեխաների համար մագնեզիումի օրական առաջարկվող քանակությունը 230 մգ է։ Դեռահասների դեպքում այն տարբեր է՝ 10-17 տարեկան տղաների համար կազմում է 300 մգ, իսկ նույն տարիքի աղջիկների համար՝ 250 մգ։

Ո՞րքան ժամանակ է խորհուրդ տրվում կիրառել Մագնե B6 Քիդս-ը։
Այն կենսաբանական ակտիվ սննդային հավելում է, որը լրացնում է սովորական սննդակարգը մագնեզիումի և B6 վիտամինի նախընտրելի դեղաչափով։Ուստի, անհրաժեշտության դեպքում այն կարող է կիրառվել երկարատև, իսկ երեխաների դեպքում՝ միայն բժշկի խորհրդատվությունից հետո։